2988261-Ամենից շատ ինձ անհագստացնում է այն,-ասաց երիտասարդը,- որ ես չգիտեմ, թե ինչպես եմ դառնալու միլիոնատեր վեց տարի անց, նույնիսկ, եթե ես գրեմ այդ հիմար արտահայտությունը և կենտրոնանամ նրա վրա, ինչպե՞ս ինքս ինձ համոզեմ, որ ես միլիոնատեր եմ դառնալու: Ես նույնիսկ չգիտեմ, թե որ բնագավառում եմ ցանկանում աշխատել: Բացի այդ, ես դեռևս կարծում եմ, որ միլիոնատեր լինելու համար, այնուամենայնիվ, ես չափազանց երիտասարդ եմ:

-Միայն մի ելք կա. այն նույնը, որ Դուք կիրառում եք Ձեզ հակառակը համոզելու համար, հենց այն, որ Դուք երբեք չեք կարողանա միլիոնատեր դառնալ, նույնիսկ եթե շատ ցանկանաք: Վերջին օրերի, իսկ ավելի հստակ՝ վերջին շաբաթների ընթացքում Դուք փորձում էիք Ձեր ԵՍ-ը փոխարինել «վայրկյանական միլիոնատիրոջ» ԵՍ-ով: Բնականաբար, տարիներ շարունակ կառուցված պատը քանդելու համար ժամանակ է հարկավոր: Գաղտնիքը պատկերներով ուղեկցվող բառերի մեջ է: Այդպես են բնութագրում իրենց մեր մտքերը: Ցանկացած միտք հայտարարում է իր մասին կամ որպես խոսք կամ որպես պատկեր: Որքան ուժեղ է մարդն իր բնավորությամբ, այնքան հզոր են նրա մտքերը, այնքան արագ են նրանք վերածվում իրականության` ձևավորելով մեր կյանքի իրադարձությունները: Ահա ինչ է ընկած փիլիսոփա Հերակլեսի իմաստուն ասացվածքների հիմքում. «Բնավորությունը հավասար է ճակատագրին»: Ցանկություն. ահա թե ինչն է աջակցում և առաջ մղում ձեր մտքերը: Որքան շատ եք կամենում, այնքան արագ է Ձեր կամեցածը հայտնվում Ձեր կյանքում: Ցանկանում եք հարստանալ, ցանկացե՛ք, այրելու չափ ցանկացե՛ք այդ: Անկեղծություն և ձգտում. ահա սրանք են հաջողության անբաժանելի մասերը` անկախ նրանից, թե ինչի մասին է խոսքը:

Մոտիվացիան ընթերցողներին հասցնելու համար գրողները շատ անգամ դիմում են ծայրահեղ քայլերի: Ահա այսպիսին է Մարկ Ֆիշերի «Միլիոնատիրոջ գաղտնիքը»: Հասարակ վերնագրի տակ թաքնված է մոտիվացնող այնպիսի խաղ, որով անգամ հետաքրքրվում են ամենաանհետաքրքրասերները:

Ընթերցողները շատ անգամ խուսափում են այսպիսի մոտիվացնող գրքերից՝ պատճառ բերելով գրքի սահմանափակ սյուժեն: Սակայն այս գիրքը ոչ միայն ունի սյուժետային կրիտիկ պահեր, այլև կարդալու ամբողջ ընթացքում ընթերցողին պահում է լարված վիճակում:

Սյուժեում նկարագրվում է մի երիտասարդի ցանկությունը՝ դառնալ միլիոնատեր: Սակայն երիտասարդն անընդհատ պատճառաբանություններ է փնտրում ինքն իր մեջ՝ արդարացնելու համար իր միլիոնատեր չդառնալը: Նա անընդհատ բերում է այն փաստը, որ դեռ բավականին երիտասարդ է՝ մտքում ունենալով մի քանի ցիտատներ ուրիշ մոտիվացնող գրքերից, թե իբր ամենադժվարն առաջին միլիոն վաստակելն է և այլն:

Երիտասարդը դիմում է արդեն ծեր միլիոնատիրոջը, ով խոստանում է բացել բոլոր միլիոնատերերի գաղտնիքը: Այդ ծեր միլիոնատիրոջ շնորհիվ էր, որ միլիոնատերեր էին դարձել շատերը: Այնպես որ, մեր երիտասարդը բացառություն չէր համարում իրեն և ցանկանում էր ինքն էլ փորձել:

Ծերունի միլիոնատերը երիտասարդի առաջ բացեց միլիոնատեր դառնալու գաղտնիքը: Սակայն թե ինչ գաղտնիք էր այն, և հետագայում ինչպես հաջողվեց երիտասարդին դառնալ պատմության ամենաշատ միլիոններ ունեցողը, կիմանաք գիրքը կարդալուց հետո:

Եվ վերջում՝ այրող ցանկությունն անհրաժեշտ պայման է, սակայն բավարար չէ: Ձեզ միայն հավատ է պակասում: Դուք պարտավոր եք հավատալ, որ միլիոնատեր եք դառնալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել