-Թեև Դուք երիտասարդ եք, բայց վաղուց եք ապրում ԱՄՆ-ում, ինչպե՞ս է Ձեզ հաջողվում հոգով հայ մնալ:

-Իմ կարծիքով՝ մարդու ներաշխարհից ու հոգևոր պահանջներից է դա գալիս, նաև արյան կանչն է ու ծնողների դաստիարակությունը, և արդյունքում դու ինչքան էլ օտար միջավայրում գտնվես, հայ ես մնում մտածելակերպով, աշխարհայացքով:

-Այս տարի Ձեր մենահամերգի ժամանակ հնչեց Սայաթ-Նովայի «Քամանչա»-ն, նպատակը ո՞րն էր, ինչո՞ւ նաև այդ երգը:

-Որովհետև մեր ժողովրդական երգերը դարերի պատմությունն են կրում իրենց մեջ, և ես միշտ ցանկացել եմ երգել ժող. երգ, սակայն միաժամանակ գիտակցել եմ, որ այն նուրբ բան է, վերջերս անընդհատ լսել, ուսումնասիրել եմ ժող. երգը, որից հետո որոշեցի մենահամերգիս կատարել:

-Մինչ այդ որևէ մեկը լսե՞լ էր Ձեր կատարմամբ, կամ մասնագետի հետ խորհրդակցություն, ձայնի մշակում անցե՞լ եք:

-Ոչ, ես այդ երգն ընտրել եմ բավականին շատ երգեր լսելուց հետո, ու այդ երգի կատարումն իմ սրտից, հոգուց է բխում:

-Գիտեմ, որ դահլիճում շատ են եղել այլազգիներ, սևամորթ հանդիսատես, նրանք ընդունեցի՞ն, ընկալեցի՞ն երգը:

-Իհարկե ընդունեցին, որովհետև մեր ազգային, ժող. երգերի մեջ հոգին ու շունչը զորեղ է:

-Դուք մենահամերգի ժամանակ ներկայացել եք հարուստ երգացանկով, ասում են՝ այն եղել է գույների, լույսերի հրավառություն, ե՞րբ կտեսնենք DVD տարբերակը:

-Երկար ժամանակ է՝ աշխատում ենք, տասն օրվա ընթացքում պարտաստ կլինի, և հեռուստադիտողը, համացանցից օգտվողները հնարավորություն կունենան տեսնելու այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել