Գաղտնիք չէ, որ երեկ տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը: «RIA Novosti»-ն, անդրադառնալով վերջինիս և հղում կատարելով հանդիպման փաստաթղթերին, նշել էր, որ Ռուսաստանն ուսումնասիրում է հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի շինարարությանը մասնակցելու հնարավորությունը:

Ինչպես գիտենք՝ ՀՀ կառավարությունն անցյալ տարվա մարտին որոշում էր կայացրել երկարեցնել ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը՝ կապված նոր միջուկային էներգաբլոկի շինարարության երկարաձգման հետ: Իսկ «Ռոսատոմը» հայ մասնագետների հետ համատեղ պայմանավորվել է աշխատել նախագծի վրա մինչև էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի իրականացումը՝ 2026 թվականը:

Հարկ է նշել նաև, որ 2014 թվականի դեկտեմբերին Ռուսաստանն ու Հայաստանը ստորագրեցին համաձայնագիր հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարեցնելու մասին: Դե իսկ փետրվարին Մոսկվայում ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի՝ վերը նշված աշխատանքների իրականացման համար ՀՀ կառավարությանը պետք է տրամադրվի 270 մլն դոլարի վարկ ու 30 մլն դոլար՝ որպես դրամաշնորհ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել