Մորզեի այբուբենը միշտ եղել է դժվարհասկանալի: Երևի շատերս ենք ցանկացել վերծանել այդ կետերի ու գծերի հերթականությունը:

Ո՞վ է Մորզեն…

Սեմյուել Մորզեն ծնվել է 1791 թվականին Մասսաչուսեթսում, հարուստ ամերիկյան ընտանիքում: Հայրը հայտնի աշխարհագրագետ էր և հոգևորական: Երիտասարդ Սեմյուելը քոլեջն ավարտելուց հետո Բոստոնում կլերկ է աշխատում, բայց, նկարչությամբ ոգևորված, 1811 թվականին մեկնում է Անգլիա՝ արվեստ ուսանելու: 1813 թվականին Մորզեի` Լոնդոնի գեղարվեստի թագավորական ակադեմիային ներկայացված «Մահացող Հերակլեսը» նկարը ոսկե մեդալի է արժանանում, սակայն 1815 թվականին ԱՄՆ վերադարձած նկարիչը գնահատականի չի արժանանում: Տասը տարի Մորզեն համեստ կյանք է վարում՝ ապրուստի միջոց հայթայթելով դիմանկարչությամբ:
Ճանապարհորդության ժամանակ Մորզեն ծանոթանում է Դագերի հետ և հետաքրքրվում էլեկտրականության ասպարեզում վերջին հայտնագործություններով: Մինչև 1836 թվականը Մորզեն դասավանդում է գեղանկար և զբաղվում քաղաքականությամբ: Երբ նրան ցույց են տալիս հեռագրի մոդելը, նա ամբողջովին տրվում է գյուտարարությանը: 1837 թվականին Մորզեն զարգացնում է հեռագրում կետերի և գծերի օգտագործման գաղափարը, որն աշխարհում հայտնի է որպես Մորզեի այբուբեն:

 

Իսկ ինչպե՞ս է առաջացել…
Մորզեի կոդը կամ Մորզեի այբուբեն անվանումը առաջացել է ԱՀՊ-ից հետո: Կոդավորման ձև է, որն իրենից ներկայացնում է լատիներեն այբուբենի տառերի, կետադրական նշանների, թվանշանների, կոդերը: Այդ կոդը ստեղծել է Մորզեն, իսկ 1848-ից հետո այն վերամշակել է Գերկեն, և այդ այբուբենն առանց փոփոխության կիրառվում է մինչ այսօր:

Ձեզ եմ ներկայացնում Մորզեի այբուբենը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել