Картинки по запросу փախստականԱ՛յ հայ ժողովուրդ, դուք հո չե՞ք խելագարվել: Ձեր ի՞նչ գործ, թե իմ հարկերն ում կյանքն են փրկում: Թե՞ ձեր կարծիքով հայ «ազգային կազմակերպություններ» համարվող թալանչի սրիկաներին կարելի է Եվրոպայի ժողովուրդի հարկերը լափել, իսկ գաղթականներին չի կարելի տաք ապուր տալ ու տաք անկյուն: Ընկել լոլոներ եք երգում, թե հա՜յ-հարա՜յ, սիրիացի հայերը «արժանապատվություն» ունեին, չգնացին Եվրոպա այլ եկան Հայաստան: Իսկ տեղյա՞կ եք թե այդ եկածներից քանի հոգի է մնացել Հայաստանի մեջ: Թե՞ դա կարեւոր չէ, որովհետեւ գլխի էլ չեք, թե ոչ մի աղքատ երկիր , ոչ մի թերարժեք հանրություն չի կարող ոչ միայն գաղթական պահել, այլ նույնիսկ ինքն իր ճակատագիրը վճռելու քարաճիկ չունի: Իսկ Ֆրանսայի հայության զայրույթն այս առումով, շատ ավելի սոսկալի է, որովհետեւ ամենաստորին քաղքենու նման այս գաղթականների «հագ ու կապին» է կենտրոնացել: Այ ձեր տունը չքանդվի, երբ ձեր նախնիներն էին գաղթում, կարո՞ղ է Կոկո Շանել, Դիոր ու Պաքո Րաբան հագած էին գաղթում: Մի չնդռլեցի դուք եք, մեկ ուրիշ տեսակի չնդռլեցի էլ այս խեղճ գաղթականներն են: Թեեւ տարբերություն ըստ էության կա: Դուք այսօր Շանել, Դիոր հագնում եք բայց միեւնույն է մնացել եք քոսոտ չնդռլեցի, իսկ սիրիացի մահմեդականների զավակներն ամենայն հավանականությամբ առնվազն մեկ սերունդ հետո կդառնան իսկական քաղաքակիրթ ու ազատական Եվրոպայի քաղաքացիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել