Ոնց կարողանում, խաբում են....
Կոնսուլտանտների միջոցով ֆիրմային կոսմետիկա գնելը նոր չէ մեզանում, բայց ինչքան խորանում ես, զգում ես, թե ինչ լոխադրոմի մեխանիզմներ են գործում: Խոսքը վերաբերում է ռուսական «Avon» կոսմետիկայի հայաստանյան ներկայացուցչությանը: Օրինակ՝ կատալոգում գրված է, որ դեմքի կրեմն արժե 300 ռուբլի, զանգահարեցի ներկայացուցչին, հարցրեցի, թե ռուբլով են կատարում գործարքը, թե դրամով, պատասխանեցին, թե դրամով: Ու ստեղ պարզվեց, որ ապրանքի գինը հաշվարկվում է ոչ թե օրվա փոխարժեքին համապատասխան, օրինակ՝ մեկ ռուբլու դիմաց 7,2 դրամով, այլ ինչ-որ անհասկանալի գործակցով` 15-ով: Բնականաբար, հարցրեցի, թե որտեղից են հորինել նման գործակից, ինչի արդյունքում ապրանքի արժեքը երկու անգամ փաստացի թանկանում է, պատասխանեցին, թե` բա Ռուսաստանից են բերում, դրա համար թանկ է: Քաջածանոթ լինելով այդ ոլորտի գործունեությանը` ասեմ, որ ցանկացած կոսմետիկական միջոց վաճառող ընկերություն, որն աշխատում է ֆիրմա-կոնսուլտանտ-սպառող սխեմայով, իր արտադրանքի դիմաց բոլոր երկրների համար սահմանում է միևնույն գին, այդ է պատճառը, որ շղթայում տեղ չի գտնում խանութ օղակը, իսկ այս դեպքում հայաստանյան պաշտոնական ներկայացուցչությունը որոշել է կրկնակի օգուտ քաղել` հակասելով ընդունված սխեմային: 
Ասածս հիմնավորեմ նաև նրանով, որ միշտ օգտվել եմ այդ ֆիրմայի կոսմետիկայից մի կոնսուլտանտի միջոցով, ով ՌԴ-ից անձամբ ներմուծում է «Avon»-ի ապրանքներ և կատալոգի համապատասխան գներով վաճառում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել