Image result for սահմանՄինչ Ադրբեջանի առաջին տիկին կոչեցյալը իր հարմարավետ իշու վրա նստած նախագահ ամուսնուն տղամարդ դառնալու եւ ինքնահաստատվելու դասեր է տալիս. Ի դեպ մեր հարեւանները ինքնահաստատվում են խաղաղ բնակչության` կանանց եւ երեխաների վրա գիշերով կրակ արձակելու միջոցով, մեր առյուծները պաշտպանում են երկրի սահմանը` թույլ չտալով ոչ ադեկվատ լրբի եւ չհաստատված նախագահի ձեռքով արձակված գնդակը դիպչի խաղաղ բնակիչներին: Այս օրերի ընթացքում ցավոք սրտի եւ զոհեր եւ վիրավորներ ունեցանք, բայց հայու ոգին անկոտրում է մնում, քանզի յուրաքանչյուր հայորդի գիտակցում է` մայր հողին արյունով են սնում: Հայը գիտակցում է ինչի համար է զենք բարձրացնում, բայց ցավոք ոչ արժանի հակառակորդի դեմ: Միեւնույն է հայու անկոտրում կամքի եւ բազկի զարկի շնորհիվ սահմանում դրությունը վերահսկվում է, իսկ հակառակորդը ստանում է իր արժանի պատիժը: Իսկ մեզ հայոց աշխարհի փափկասուն կանանց, ի հակադրում ադրբեջանական լրբի, մնում է մեկ բռունցք դառնանք եւ մեր եղբայրների կողքին կանգնենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել