Բիթլիսում գիշերը ևս անհանգիստ է անցել: Բիթլիս գավառի Թաթվան քաղաքում PKK-ի զինյալները հրթիռային հարձակման են ենթարկել ռազմական գունդը, որը վերջերս է տեղակայվել Թաթվանի դպրոցներից մեկում: Հատկանշական է, որ մինչ հարձակումը հոսանքազրկվել է Թաթվանն ամբողջությամբ: Քրդական կողմը հավաստիացնում է, որ թուրքական ռազմական կայանի վրա հարձակումից թուրքերն ունեն առնվազն 18-20 զոհ և բազում վիրավորներ, սակայն պաշտոնական Անկարան լռում է զոհերի մասին՝ միայն հաղորդելով վիրավորների մասին, այն էլ չնշելով քանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել