Բաղադրությունը

հավի կրծքամիս՝ 500գր
դդմիկ՝ 1-2 հատ
բուսայուղ՝ 3-5ճ/գդ

Մարինադի համար՝
բուսայուղ՝ 1ճ/գդ
սոյայի սոուս՝ 1ճ/գդ
քացախ՝ 1թ/գդ
սխտոր՝ 1 պճեղ
մեղր՝ 1/2թ/գդ
օրեգանո
սև քունջութ
աղ
պղպեղ

Պատրաստման եղանակը

Հավի միսը կտրատել միջին չափի կտորներով, լցնել ամանի մեջ և ավելացնել մարինադի համար նախատեսված բոլոր բաղադրիչները: Լավ խառնել և թողնել՝ միսը մարինացվի 20-30 րոպե սենյակային ջերմաստիճանում:
Դդմիկը կտրատել շատ բարակ և նեղ շերտերով, համեմել աղով և թողնել այդպես 10 րոպե: Ռուլետի նման փաթաթել դդմիկի շերտերը:
Բարակ փայտիկի վրա անցկացնել դդմիկի ռուլետը, ապա մսի կտորը և այդպես շարունակ: 
Տապակել մինի-խորովածները բուսայուղով պատված թավայի մեջ՝ 4-5 րոպե ամեն կողմից:
Քանի որ հավի մսի կտորները փոքրիկ են, ինչպես նաև մարինացված, ուստի բավականին արագ են եփվում: Դրա համար պետք է զգույշ լինել, որպեսզի չափից ավել դրանք տապակվեն և չորանան:
Մատուցել տաք վիճակում թթվասերի հետ: Ցանկության դեպքում կարելի է թթվասերի մեջ ճզմել 1 պճեղ սխտոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել