Картинки по запросу կոթի սահմանԵրբ արտաքին քաղաքականություն իրականացնելիս անկախության և անվտանգության երկընտրանքից ընտրում են անվտանգությունը, ապա, որպես կանոն, կորցնում են և՛ անկախությունը, և՛ անվտանգությունը: Արդեն քանի օր է` գնդակոծվում է իմ փոքր հայրենիքը` Տավուշի մարզի հյուսիսային գյուղերը` Սարիգյուղը, Կոթին, Սևքարը, Բերքաբերը, Բաղանիսը, Ոսկեվանը, Ծաղկավանը, Բարեկամավանը և այլն: Մարդիկ ապաստարաններում են պատսպարվում: Մի գրոշի արժեք չունեն Եվրասիական միության «առաջարկած» անվտանգության երաշխիքները, եթե շարունակվելու է այս կիսապատերազմ-կիսախաղաղություն վիճակը: Սահմանին ապրող ժողովրդի համբերությունն էլ անսպառ չէ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել