Tert.am-ը գրում է.

Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նորանշանակ նախարար Ալի Հայդար Քոնջան մեկնաբանել է նախօրեին արած հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Վաթան» օրաթերթի կայքը, Քոնջան արդարացել է, թե ինքը «ցեղասպանություն» չի ասել։

«Ես ցեղասպանություն բառը չեմ օգտագործել։ Թուրքիան Օսմանյան կայսրության շրջանում, նաև հանրապետության շրջանում տեղի ունեցած բոլոր գործընթացների հետ պետք է առերեսվի։ 1915-ին ինչ-որ բան չի՞ եղել։ Հայերն ո՞ւր են գնացել»,-ասել է նախարարն ու նշել, որ ինքը նկատի է ունեցել տեղի ունեցածը հստակեցնելն ու ուսումնասիրելը։

«Լինի փոխադարձ, թե միակողմանի՝ սպանություններ ու կոտորած է տեղի ունեցել։ Հայերն էլ արած լինեն, օսմանցիներն էլ՝ դա է իրականությունը։ Երեկ դա էի փորձում բացատրել։ Թուրքիայի Հանրապետությունը պետք է առերեսվի բոլոր այդ խնդիրներին ու փակի այդ էջը, ինչպես վայել է իրեն»,-ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել