Tert.am-ը գրում է.

Մալայզիական Boeing 777 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Հնդկաստանի Չեննայ քաղաքի օդանավակայանում:

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հաղորդել է  Malaysia Airlines ավիաընկերության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ վայրէջքի պատճառը դարձել է զուգարանների աշխատանքի խաթարումը: Բոլոր անհարթությունները շտկելուց հետո ինքնաթիռն առավոտյան հաջողությամբ հասել է նշանակված վայրը:

Ուկրաինայի հարավում անցյալ տարվա հուլիսին մալայզիական Boeing-ի կործանումից հետո Մալայզիայի իշխանությունները որոշել էին չհրաժարվել այդ երթուղով թռիչքներից:
Սակայն փոխվել էր թռիչքի համարը. МН17-ի փոխարեն, որը որոշվել էր պահպանել ի հիշատակ զոհերի, դարձել էր МН19:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել