Tert.am-ը գրում է.
Մալայզիական Boeing 777 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Հնդկաստանի Չեննայ քաղաքի օդանավակայանում:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հաղորդել է Malaysia Airlines ավիաընկերության ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ վայրէջքի պատճառը դարձել է զուգարանների աշխատանքի խաթարումը: Բոլոր անհարթությունները շտկելուց հետո ինքնաթիռն առավոտյան հաջողությամբ հասել է նշանակված վայրը:
Ուկրաինայի հարավում անցյալ տարվա հուլիսին մալայզիական Boeing-ի կործանումից հետո Մալայզիայի իշխանությունները որոշել էին չհրաժարվել այդ երթուղով թռիչքներից:
Սակայն փոխվել էր թռիչքի համարը. МН17-ի փոխարեն, որը որոշվել էր պահպանել ի հիշատակ զոհերի, դարձել էր МН19: