DSC 0010 web Галеты со сливами

Միջուկի համար՝
սալոր՝ 3-4 հատ
շաքարավազ՝ 150գր
կոճապղպեղ (имбирь)՝ 1 արմատ
եգիպտացորենի օսլա (крахмал)՝ 1ճ/գդ

Խմորի համար՝
ալյուր՝ 300-400գր
կարագ՝ 110գր (լավ սառեցրած)
աղ՝ 1/4թ/գդ
սառը ջուր՝ 60մլ

Ինչպես նաև՝
ձու՝ 1 հատ
շաքարավազ՝ 1ճ/գդ

Պատրաստման եղանակը
Սալորները կտրատել կիսալուսնաձև շերտերով, վրան ցանել շաքարավազը և օսլան: Կոճապղպեղը անցկացնել մանր քերիչով, ապա ճզմել նրա հյութը 2թ/գդ-ի չափով և լցնել սալորի վրա: Լավ խառնել ստացված զանգվածը:
Բլենդերում խառնել ալյուրը, աղը և կարագը մինչև խոշոր փշրանքանման զանգվածի առաջացումը, ապա ավելացնել սառը ջուրը և թեթևակի խառնել: Արագ խմոր հունցել, փաթաթել ցելոֆանի մեջ և տեղափոխել սառնարան 30 րոպեով: Եթե նախքան սառնարան դնելը խմորը ստացվի ոչ լիարժեք միատարր, այսինքն՝ կարագի գնդիկներով, ապա անհանգստանալու կարիք չկա, հենց այդպես էլ տեղափոխեք սառչելու:
Այնուհետև խմորը գրտնակով բացել 30սմ տրամագծով շրջանի տեսքով և տեղափոխել պերգամենտային թղթով պատված տապակի վրա: Խմորի վրա գեղեցիկ շարել սալորի շերտերը՝ խմորի ծայրերից 2-3սմ-ի չափով թողնելով դատարկ: Խմորի դատարկ թողված հատվածը ծալել, վրան քսել 1 հատ հարված ձուն և շաղ տալ 1ճ/գդ շաքարավազը:
Թխել ջեռոցում 45 րոպե 220 աստիճանում:
Թողնել՝ թխվածքը սառչի և համտեսել վանիլային պաղպաղակի գնդիկի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել