Բրիտանացի այս աղջիկը, ում անունը Ժակլին է, 10 ժամից ավել հասարակայնորեն խոշտանգումների է ենթարկվել։ Նա անասելի տանջանքների է ենթարկվել, և այդ ամենը մարդկանց աչքի առաջ։

Պատճառն այն է, որ նա ցանկանում էր հասկանալ, թե ինչ են զգում կենդանիները, երբ մարդիկ նրանց վրա գիտափորձեր ու հետազոտություններ են անցկացնում։ Նա ցանկանում էր, որ մարդիկ հասկանան, որ չնայած այս արարածները չեն կարող ինքնապաշտպանվել, նրանք անկենդան չեն։ Նրանք ցավ են զգում, և անընդունելի է շարունակել նրանց նույն ձևով փորձարկումների ենթարկել ու տանջել։ Այս աղջիկն իսկապես առյուծի սիրտ ունի։

Եթե նյարդերդ թույլ են, ապա ավելի լավ է չնայես ստորև ներկայացվող այս լուսանկարները։
Սա իսկապես քեզ կստիպի մտածել։

24-ամյա Ժակլին Թրեյդի 10-ժամյա փորձարկումները տես լուսանկարներում.

Նա առանց երկմտելու ցանկանում էր անցնել այս խոշտանգումների միջով։

Ժակլինին անհանգստացնում էին կենդանիների հանդեպ իրականացվող գիտափորձերի սարսափելի մեթոդները, և նա ցանկանում էր ինքն իր մաշկի վրա դա ապրել։ Եվ նա դա արեց։

Լոնդոնում նա հանրության աչքի առաջ էր դուրս եկել մաշկագույն կիպ համազգեստով։

Նա 10 ժամ շարունակ մաշկագույն համազգեստով պառկեց Լոնդոնի խանութներից մեկի ապակե ցուցափեղկի մոտ։ Նա սա արեց ցույց տալու համար, թե ինչի միջով են անցնում կենդանիները։

Նա նաև անցավ կոսմետիկ միջոցների փորձարկումների միջով։

Նա անցավ կոսմետիկ միջոցների փորձարկման միջով՝ ցույց տալու համար, թե կոնկրետ ինչ են զգում կենդանիները, փորձարկման ընթացքում նրա աչքերն ու մաշկը վառվեցին օգտագործվող քիմիական նյութերի պատճառով։

Որոշ ժամանակ անց նրան ստիպողաբար կերակրեցին ու խմեցրեցին։

Նրա մազերի մի մասը սափրեցին։

Նրա համար ամենադժվար պահերից մեկն այն էր, երբ նրա գլուխը սափրեցին էլեկտրական սարքով։ Սա ամենատարածված միջամտությունն է, որն արվում է գիտափորձերում օգտագործվող կենդանիների մաշկի հետ լաբորատորիաներում։

Նրա ճակատին ու այտերին կարմիր այրվածքների հետքեր էին մնացել։

Այս այրվածքները փորձարկվող քսուկների ու լոսյոնների հետևանքներն էին։

Այն պահը, երբ նրա վրա փորձեր էին կատարվում։

Փորձարկման ժամանակ նրա գլխին էլեկտրոդներ էին ամրացրել։

Նրա գիտափորձի ընթացքում օգտագործված սարսափելի գործիքները։

Սա առաջին անգամն է, որ նրան այսպես անմարդկայնորեն էին վերաբերվում, սակայն լաբորատորիաներում կենդանիները ենթարկվում են այս խոշտանգումներին ամեն օր։

Բազմաթիվ վերքերի պատճառով նրա ձեռքը սկսեց արնահոսել։

Ողջ ընթացքում նա սարսափելի անհարմարությունների միջով էր անցնում։

Նրան խոշտանգումների էին ենթարկում հասարակության աչքի առաջ։

Նրա քայլը միտված էր ընդդեմ կենդանիների գիտափորձի։ Իր այս քայլով ժակլինը շատերին ստիպեց մասնակցել կենդանիների փորձարկման դեմ ստորագրահավաքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել