Բրիտանացի այս աղջիկը, ում անունը Ժակլին է, 10 ժամից ավել հասարակայնորեն խոշտանգումների է ենթարկվել։ Նա անասելի տանջանքների է ենթարկվել, և այդ ամենը մարդկանց աչքի առաջ։
Պատճառն այն է, որ նա ցանկանում էր հասկանալ, թե ինչ են զգում կենդանիները, երբ մարդիկ նրանց վրա գիտափորձեր ու հետազոտություններ են անցկացնում։ Նա ցանկանում էր, որ մարդիկ հասկանան, որ չնայած այս արարածները չեն կարող ինքնապաշտպանվել, նրանք անկենդան չեն։ Նրանք ցավ են զգում, և անընդունելի է շարունակել նրանց նույն ձևով փորձարկումների ենթարկել ու տանջել։ Այս աղջիկն իսկապես առյուծի սիրտ ունի։
Եթե նյարդերդ թույլ են, ապա ավելի լավ է չնայես ստորև ներկայացվող այս լուսանկարները։
Սա իսկապես քեզ կստիպի մտածել։
24-ամյա Ժակլին Թրեյդի 10-ժամյա փորձարկումները տես լուսանկարներում.
Ժակլինին անհանգստացնում էին կենդանիների հանդեպ իրականացվող գիտափորձերի սարսափելի մեթոդները, և նա ցանկանում էր ինքն իր մաշկի վրա դա ապրել։ Եվ նա դա արեց։
Նա 10 ժամ շարունակ մաշկագույն համազգեստով պառկեց Լոնդոնի խանութներից մեկի ապակե ցուցափեղկի մոտ։ Նա սա արեց ցույց տալու համար, թե ինչի միջով են անցնում կենդանիները։
Նա անցավ կոսմետիկ միջոցների փորձարկման միջով՝ ցույց տալու համար, թե կոնկրետ ինչ են զգում կենդանիները, փորձարկման ընթացքում նրա աչքերն ու մաշկը վառվեցին օգտագործվող քիմիական նյութերի պատճառով։
Նրա համար ամենադժվար պահերից մեկն այն էր, երբ նրա գլուխը սափրեցին էլեկտրական սարքով։ Սա ամենատարածված միջամտությունն է, որն արվում է գիտափորձերում օգտագործվող կենդանիների մաշկի հետ լաբորատորիաներում։
Այս այրվածքները փորձարկվող քսուկների ու լոսյոնների հետևանքներն էին։
Փորձարկման ժամանակ նրա գլխին էլեկտրոդներ էին ամրացրել։
Սա առաջին անգամն է, որ նրան այսպես անմարդկայնորեն էին վերաբերվում, սակայն լաբորատորիաներում կենդանիները ենթարկվում են այս խոշտանգումներին ամեն օր։
Նրա քայլը միտված էր ընդդեմ կենդանիների գիտափորձի։ Իր այս քայլով ժակլինը շատերին ստիպեց մասնակցել կենդանիների փորձարկման դեմ ստորագրահավաքին։