Տնտեսական աճի վերաբերյալ ընթացիկ տարում տարբեր կանխատեսումներ էին լինում, թե՛ միջազգային կազմակերպությունների և թե՛ Կենտրոնական բանկի կողմից: 
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներն ավելի վատատեսական էին: Վերջինս կարծում էր, որ ՀՀ տնտեսությունը մինչև 1 տոկոս անկում է ունենալու:

Այնուամենայնիվ, կանխատեսումների թվերն ընթացիկ տարում անընդհատ փոխվում էին:

Ահա այս ամենի ֆոնին երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է առաջին կիսամյակի տնտեսական աճի ցուցանիշերը: Առաջին եռամսյակում, ըստ ճշգրտված տվյալների, Հայաստանը գրանցել է ՀՆԱ-ի 2,5 տոկոս, իսկ երկրորդ եռամսյակում՝ 5,1 տոկոս տնտեսական աճ, արդյունքում ունենք շուրջ 4,4 տոկոս կիսամյակային տնտեսական աճ:

Բնականաբար, այստեղ կարող է հարց առաջանալ, եթե աճ է գրանցվել, ապա ինչո՞ւ դա էապես նկատելի չէ, և ինչո՞ւ քաղաքացիները շոշափելի տարբերություն չեն զգում:

Այս մտահոգության մեջ, ինչ խոսք, տրամաբանության հատիկներ կան, սակայն դա այնքան էլ այդպես չէ: 
Բանն այն է, որ բնակչության մեծ զանգվածների վրա աճը նկատելի կլինի այն դեպքում, եթե դա մոտ լինի երկնիշ թվին:

Չանտեսենք նաև այն փաստը, որ այսօր ամբողջ աշխարհում տիրում է ֆինանսատնտեսական ճգնաժամ: 
Չնայած դրան, այնուամենայնիվ, ուրախալի է, որ հնարավոր եղավ գրանցել տնտեսական որոշակի աճ:
Մնում է միայն թեկուզև փոքր, սակայն առկա դրական ցուցանիշները պահպանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել