Tert.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական հնագույն Պալմիրա քաղաքում քանդել են տաճարներից մեկը, հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով Reuters-ին։

«Գրոհայինները քանդել են Բելա տաճարի մի մասը, որը Պալմիրայում հռոմեական դարաշրջանի կառույց էր»,- նշել է գործակալությունը։

Թե հատկապես երբ է դա տեղի ունեցել՝ չի հաղորդվում։

Պալմիրայի ավերակները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Համաշխարհային ժառանգության հուշարձան են ճանաչվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել