Tert.am-ը գրում է.

Թոքերի հետ կապված խնդիրներ ունենում են ինչպես ծխողները, այնպես էլ չծխող մարդիկ: Այդ իսկ պատճառով թոքերը ևս կարիք ունեն մաքրման, հատկապես ծխող մարդկանց պարագայում: Այս մասին գրում է Healthy Life Tricks-ը` ներկայացնելով բաղադրատոմս, որը կօգնի թոքերը թունավոր նյութերից մաքրել ընդամենը 72 ժամում:

Բուժումն սկսելուց առաջ անհրաժեշտ է հրաժարվել կաթնամթերքից, որպեսզի օրգանիզմը կարողանա ձերբազատվել տոքսիններից: Բուժում իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1. Առաջին օրը քնելուց առաջ անհրաժեշտ է մեկ բաժակ բուսական թեյ ըմպել, որը կօգնի աղիները մաքրել տոքսիններից` կանխելով փորկապությունը:

2. Նախաճաշից առաջ պետք է 2 կիտրոն քամել և հյութն ըմպել տաք ջրի հետ խառնած:

3. Այնուհետև պետք է 300 մլ թուրինջից քամած հյութ ըմպել:  Թուրինջը կարելի է փոխարինել արքայախնձորով: Այս երկու միրգը բնական հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք նպաստում են շնչառական համակարգի գործունեությանը:

4. Նախաճաշի և լանչի միջև ընկած ժամանակահատվածում  անհրաժեշտ է 300 մլ գազարի հյութ ըմպել:

5.  Լանչի ընթացքում պետք 400 մլ կալիում պարունակող հյութ ըմպել, որը  գործում է որպես մաքրող տոնիկ:  Քնելուց առաջ էլ անհրաժեշտ է 400 մլ լորամրգի հյութ ըմպել, որը պայքարում է թոքերի բակտերիաների դեմ:

6. Բացի այս ամենը, 20 րոպեով տաք լոգանք  կարելի է ընդունել, որի հետո կարելի է եռման ջրով և էվկալիպտի յուղով ինհալացիա անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել