Tert.am-ը գրում է.
Թոքերի հետ կապված խնդիրներ ունենում են ինչպես ծխողները, այնպես էլ չծխող մարդիկ: Այդ իսկ պատճառով թոքերը ևս կարիք ունեն մաքրման, հատկապես ծխող մարդկանց պարագայում: Այս մասին գրում է Healthy Life Tricks-ը` ներկայացնելով բաղադրատոմս, որը կօգնի թոքերը թունավոր նյութերից մաքրել ընդամենը 72 ժամում:
Բուժումն սկսելուց առաջ անհրաժեշտ է հրաժարվել կաթնամթերքից, որպեսզի օրգանիզմը կարողանա ձերբազատվել տոքսիններից: Բուժում իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Առաջին օրը քնելուց առաջ անհրաժեշտ է մեկ բաժակ բուսական թեյ ըմպել, որը կօգնի աղիները մաքրել տոքսիններից` կանխելով փորկապությունը:
2. Նախաճաշից առաջ պետք է 2 կիտրոն քամել և հյութն ըմպել տաք ջրի հետ խառնած:
3. Այնուհետև պետք է 300 մլ թուրինջից քամած հյութ ըմպել: Թուրինջը կարելի է փոխարինել արքայախնձորով: Այս երկու միրգը բնական հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք նպաստում են շնչառական համակարգի գործունեությանը:
4. Նախաճաշի և լանչի միջև ընկած ժամանակահատվածում անհրաժեշտ է 300 մլ գազարի հյութ ըմպել:
5. Լանչի ընթացքում պետք 400 մլ կալիում պարունակող հյութ ըմպել, որը գործում է որպես մաքրող տոնիկ: Քնելուց առաջ էլ անհրաժեշտ է 400 մլ լորամրգի հյութ ըմպել, որը պայքարում է թոքերի բակտերիաների դեմ:
6. Բացի այս ամենը, 20 րոպեով տաք լոգանք կարելի է ընդունել, որի հետո կարելի է եռման ջրով և էվկալիպտի յուղով ինհալացիա անել: