Քաղաքական համակարգում ներքին (միջկուսակցական) գզվռտոցը և նախկին դաշնակիցների կողմից միմյանց ամենավերջին հայհոյանքներով ստատուսներ և լավաշ հոդվածներ ձոնելն ամենաուղղակի ապացույցն են իմ այն խոսքերի, որ ՀՀ քաղաքական համակարգն ամբողջությամբ սպառել է իրեն։ 
Հ.Գ. Ճիշտ է՝ վերոգրյալ փաստն արձանագրելը հավակնում է հերթական կիսաքրեական ռազբոռկայի վերածվել, բայց ոնց որ ասում են՝ դրա փորձն էլ ունենք արդեն (փորձի մասով կատակին ըմբռնումով մոտեցեք)։ 
Հ.Գ.2 Քաղաքական դաշտի նմանատիպ քաոսային իրավիճակի միակ լուծումը քաղաքական նոր սերնդի ուժերի ձևավորումն է։ Այլ կերպ ասած՝ քաղաքական սերնդափոխությունն ու համակարգային մոտեցումը՝ իհարկե, միաժամանակ պահպանելով և ամրապնդելով այն դրականն ու պետքականը, որն այս ընթացքում գոյատևել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել