Մի շատ հետաքրքիր բան ա տեղի ունենում... Էս օրերին որ մեկը (հատկապես ընդդիմադիր կամ «ընդդիմադիր») քաղաքական գործիչներից կամ քաղաքականության հետ կապ ունեցող մարդկանցից դրական է արտահայտվում սահմանադրական փոփոխությունների մասին կամ հելնում, գնում, Սերժի հետ հանդիպում ա, ընդդիմադիր բոլոր ներկայացուցիչները կամ ընդդիմադիր ֆեյսբուքչիները վռազ տիրու մեր են անում էդ մարդուն, ու հիմնական պատճառաբանությունը՝ ծախված ա, շոպլիկ աաա.... 
Մինչ անցնեմ բուն թեմային, ես կարամ վստահաբար ասեմ, որ տենց բան գրողների 80 տոկոսը, եթե կանաչ գույնի հոտ զգան կամ հեռվից տեսնեն, իրանք ոչ միայն Բ26 կգնան, այլ ուր ասեն՝ էնտեղ էլ կգնան... էդ հաստատ, ու ոչ մեկ չասի՝ չէ... 
Հիմա անցնեմ բուն թեմային. 
Ախր չտեսա է, որ ընդդիմությունն էլ մի անգամ անկեղծ դատի ու ասի՝
Հա դե, էդ մարդիկ գնում են Սերժի մոտ, քանի որ արդեն 20 տարի ա՝ մենք մենակ խոսում ենք: 
Գնում են, որովհետև արդեն 20 տարի ա՝ հզոր հավաքներ ենք անում, հետո ասում՝ դե հելեք տներով, բայց մենք անպայման կհանդիպենք: 
Գնում են Սերժի մոտ, որովհետև եթե մեզ ձեռ ա տալիս իշխանության այս կամ այն քայլը, մենք պապանձվում, տեղներս նստում ենք.... 
Գնում են Սերժի մոտ, որովհետև եքաաա բազմություն ենք հավաքում, հասնում Բաղրամյանի կեսը, հետո վազելով գնում աղոթում.... 
Գնում են Սերժի մոտ, որովհետև տենց էլ մեզնից գլուխ չեն հանում.... 
Այ երբ որ նման ձևի արտահայտվեն, այլ ոչ թե հետույքներ պատռեն, թե սաղ ծախված են, այլ անկեղծ ասեն, որ մեզնից հույս չտեսան, ստիպված փորձում են առիթն օգտագործել ու չդառնալ քաղաքական դիակ, այ էդ ժամանակ ես կասեմ, որ մենք հույս ունենք՝ նորմալ ընդդիմություն ունենալ... Թե չէ մենակ աթոռներին նստելով, սաղին ծախված ասելով ու ոչինչ չանելով՝ օր կգա, ասողներն էլ կծախվեն.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել