Tert.am-ը գրում է.

«Լենտա»-ն ի մի է բերել Instagram-ի առաջատար աստղային էջերի 10 ամենահիթային լուսանկարները:

Աղբյուրը նկատում է, թե հենց այս կերպ` սոցցանցերի միջոցով է ֆիքսվում, թե ինչն է հետաքրքիր միլիոնավոր մարդկանց, ինչ են ավելի շատ տեսնում ու հավանում` like սեղմելով:

Աղբյուրը ի մի է բերել 2015-ի` մինչ այժմ ամենից շատ like հավաքած լուսանկարները Instagram-ից: Ստորև կարելի է տեսնել իր հղիությունը սելֆիով «ապացուցող» Քիմ Քարդաշյանին ու ավարտական վկայականով նրա քրոջը, Բեյոնսեին աղջկա հետ և երգչուհի Արիանա Գրանդեին` պարզապես իր ծամոնը փուչիկ անելիս ու էլի որոշ աստղերի` այլևայլ իրավիճակներում:

Ամենատպավորիչը, սակայն, այս լուսանկարների հավաքած like-երի թիվն է` հղի Քիմի դեպքում առավելագույն` 1,9 մլն like-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել