Արցախի՝ կաթի և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունները ժամանակավորապես դադարեցրել են արտադրանքի առաքումը վաճառքի կետեր:

«Արցախ կաթ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ինժեներ Վալերի Սիմոնյանը տեղեկացրեց, որ շուրջ երկու օր է, ինչ սուր աղիքային վարակի դեմ պայքարի շրջանակներում իրենց ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է կաթնամթերքի առաքումն ու վաճառքը:

Այս ընթացքում «Արցախ կաթ»-ում հայտարարվել են սանիտարական օրեր: Վ. Սիմոնյանը նշեց, որ Երևանից ժամանած համաճարակաբանները փորձաքննության նպատակով կաթի նմուշներ են վերցվել, որի արդյունքների պատասխանը ստանալուց հետո էլ պարզ կդառնա, թե երբ «Արցախ կաթ»-ը կվերսկսի կաթի առաքումը վաճառակետեր:

«Առաջնեկ» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Ենգիբարյանը նույնպես նշեց, որ իրենց ընկերությունը դադարեցրել է կաթի և կաթնամթերքի արտադրությունը, չնայած շարունակում են կաթի մթերումը: Տնօրենի հաղորդմամբ՝ օգոստոսի 25-ից հայտարարվել են սանիտարական օրեր և իրականացնում են վերանորոգման աշխատանքներ արտադրամասում: Մ. Ենգիբարյանի խոսքով՝ հնարավոր է՝ երկու օրից կրկին սկսեն կաթնամթերքի առաքումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել