Չեմ սիրում խոսել վատ մարդկանց, նրանց վատ պահվածքի մասին. ինձ միայն հետաքրքրում է լավն ու լավը, ես միշտ ձգտում եմ փնտրել լավագույնից լավագույնին։
Ահա այս ձեռքբերման և այս տողերի իսկական կրողն է ԼՂՀ ՊԲ սպա-հրամանատար գնդապետ Հ. Ամիրխանյանը...

Նրա մարդկային վերաբերմունքը, հարգանքը դեպի զինվորն ուղղակի բառիս բուն իմաստով աննկարագրելի է։ Քիչ հրամանատարներ կան ներկայիս բարձր սպայական կազմում, որ ուղղակի տիրապետում են և ցուցաբերում են ծնողական վերաբերմունք, հարազատի պես վերաբերվում են զինվորին։

Բոլոր զինվորները, ովքեր ծանոթ են բարի սրտով մարդուն, մեծ հարգանքով են խոսում հրամանատարի մասին, ես դեռևս չեմ հանդիպել մի մարդու, ով իրականում դժգոհ վերաբերմունք, կարծիք կհայտնի գնդապետ Հ. Ամիրխանյանի մասին, նա իմ տեսած լավագույն հրամանատարն է։ Այս տողերը լսված չեն, այլ տեսած. բազմակի ինքս ականատես եմ եղել, թե ինչպես է ընդառաջում և լավ վերաբերմունք ցուցաբերում զինվորին, թե ինչպես է լավ ծառայության համար շնորհակալություն հայտնում զինվորին։ Իսկ մեր զինվորի համար շատ կարևոր է, երբ գնահատում են իրեն, գնահատում են իր կատարած գործը, հարգում են իր կարծիքը, հարգում են որոշումը;

Ես միշտ ասել եմ՝ ծառայելը կա ու կա, բայց հարգանքը կա և չկա։ Ներկայիս շատ սպաներ ուղղակի պետք է օրինակ վերցնեն այս մարդուց, ով իսկապես գիտի զինվորի ղադրը, այլ ոչ թե շահը։ Ցավով եմ նշում, որ ինձ առնչված ոչ բոլոր հրամանատարներն են իսկապես բառիս բուն իմաստով մարդ, սա մեր բանակի առօրեական խնդիրն է, կարևորագույն հարցը, ցավում եմ, որ կան հրամանատարներ, ովքեր շարժվում են գրքով, այլ ոչ թե ուղեղով և չեն ընկալում հրամանատար բառի իսկական իմաստը, որի իսկական կրողն է գնդապետ Հ. Ամիրխանյանը; Անդրադարձ էլ եմ գնդապետ Հ. Ամիրխանյանին, որ ցույց տամ ինձ հետ վիճողներին մի օրինակ, իհարկե, էլի օրինակներ կան, որոնց դեպքում կարելի է ասել՝ տեսեք, սա է իսկական հրամանատարը, իսկ սութի տղա խաղալն ամենևին հրամանատար չէ, որովհետև կոկորդիս է հասել վատ հրամանատարին բան բացատրելը, նրա հետ խոսելը, բանակցելը, զսպելը, այդպիսի մարդկանց ուղեղում միայն ծառայելն է և բարձր պաշտոնի հասնելը․

Սիրելի՛ ընկերներ, ովքեր ծանոթ չեն այս մարդուն, ծանոթացեք, հաստատ չեք փոշմանի, նրա ներկայիս արդիական վերաբերմունքը ծածանվում է ողջ ԼՂՀ-ում։
Շնորհակալություն, պարո՛ն Ամիրխանյան, շնորհակալ եմ, որ գնահատում և ըմբռնում եք զինվորին, նրա հետ սեղան նստում և շփվում, գաղափարախոսում եք, որ սպա ու զինվոր ընկերներ են և միմյանց պետք է օգնեն, սատար կանգնեն, այս հիացական խոսքերը չէին ծնվի, եթե չլինեիք Դուք, լավն էլ գնահատել է պետք, իսկ մեր առօրյա կյանքում քչերն են լավին տիրապետում, դրա համար էլ գնահատենք լավին, որ վատը դառնա լավը, այլ ոչ թե լավը՝ վատ։

Կարող էի նկար գցել, բայց դա տեղին չէր իմ գրածի վերաբերյալ, այդ իսկ պատճառով առաջարկում եմ ընթերցելուց հետո դիտել տեսանյութը; 

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ, ԳՆԴԱՊԵ՛Տ ՋԱՆ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել