Զինվորը մենակ սահման պահելու և հայրենիքը պաշտպանելու համար չէ, նա հասարակության լիիրավ անդամ է, ցավով նշում եմ, որ մեր հասարակությունը տարանջատել է ու դարձրել հասարակության անջատ մաս, ոմանք էլ օգտվում են առիթից և, կեղծ հայրենասիրությունը առաջ քաշելով, բանակ գովազդում՝ քիչ չեն նման մարդիկ, մենք ամեն րոպե էլ ականատես ենք լինում զեղծարարությանը, մարդկանց ոչ անմիջական վերաբերմունքը դեպի բանակը, գնում ենք զորամաս, ու գնացին անմիտ նկարները՝ չմտածելով, որ թուրքն այդ նկարների միջոցով որսում է, ինչ իրեն պետք է... Եվ հետո, մարդիկ ամեն ինչ անում են ցուցադրական, այստեղ լավ էլ հառնում և տեսնում ենք ամեն թփի տակ նկար՝ զինվորի հետ և հետո... Ձեզ դուր գալի՞ս է։ Զինվորն ունի հասարակության կարիքը, այլ ոչ տգետների ու փալաս հիշեցնող մարդկանց, մեր զինվորների երազանքը մեկն է՝ անխափան ծառայություն, ողջ-առողջ վերադարձ տուն, ծնողներինը՝ Աստված պահապան զինվորներին, իսկ հասարակությանը, երբ ընկնենք զորամասի դուռը, այդ պահին էլ կսկսենք մտածել բանակի մասին, բանակ-հասարակության կապերն ամրացնելու առաջին խթանը հասարակությունն է, մենք սովոր ենք միայն քննադատորեն մոտենալ ամեն ինչին, բայց մեկ օր չենք քննադատի մեր վերաբերմունքը սպայի և զինվորի հանդեպ, միայն սիրում ենք ասել, բայց անել չենք սիրում և տեղի ենք տալիս անմիտ կարծիքների։ Լավ, հիշեք, բանակն էլ է մերը, զինվորն էլ, սպան էլ, և նրանց մեծ խնդիրները մեզ էլ են վերաբերում՝ կապված կլինի զինվորի առողջական, կենցաղային, սանիտարահիգիենիկ և իրավունքների ոտնահարման հետ, այդ բոլորը մերն է, պետք չէ երես թեքել և անուղղակիորեն մոտենալ բանակային խնդիրներին և հիշել զինվորականին միայն զինվորական տոն օրերին, միշտ հիշեք՝ նրանք ամեն րոպե զգում են մեր կարիքը։ Իսկ մեր թեթևակի ուշադրությունը միմիայն կարժանանա մեծ ողջույնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել