Օրերս նախկին «Կինոերևանի» մոտակայքում կողոպուտ է տեղի ունեցել: Սակայն ուշագրավը ոչ թե տեղի ունեցած կողոպուտն է, այլ այն, թե ով է կատարել այդ կողոպուտը:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն` կողոպուտի մասնակիցն ակտիվիստ Մխիթար Մխիթարյանն է եղել, ով ակտիվ մասնակցություն է ունեցել ինչպես Բաղրամյանում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարին, այնպես էլ «Ոտքի՛, Հայաստան» շարժման կազմակերպած ակցիաներին: Մխիթարյանը, ինչպես արդեն հայտնի է, կողոպտել է իրանցի զբոսաշրջիկի՝ նրա պարանոցից պոկելով ոսկյա շղթա: Դեպքից հետո վերջինս տարվել է ոստիկանության բաժանմունք` հարցաքննության:

Փաստորեն, կարող ենք նշել, որ մեր երկրում տեղի ունեցող քաղաքացիական ու հասարակական շարժումներին մասնակցող որոշ ակտիվիստներ հանդես են գալիս ամպագոռգոռ հայտարարություններով ու կոչերով` փորձելով շատ հաճախ իրենց անձի շուրջ որոշակի տպավորություն ստեղծել, սակայն զերծ չեն մնում գողություն, թալան, կողոպոտ կատարելուց:

Քաղաքացիական շարժման որոշ անդամների «օրինակելի» պահվածքը թույլ է տալիս մտածել, որ նմանատիպ նախասիրություններ կարող են ունենալ նաև շարժման մյուս համակարգողները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել