Իմ խորին համոզմամբ՝ Մարտունի քաղաքի հիվանդանոցը ողբերգական պայմաներում է գտնվում: Սովետական տարիներից ժառանգություն մնացած լաբիրինթոսի նմանվող հսկայական շինության շրջակայքն աղբանոց է հիշեցնում: Այս երևույթը, ցավոք սրտի, բնորոշ է նաև Մարտունու բազմաթիվ այլ փողոցների ու հատվածների: Բուժհիմնարկի հիվանդասենյակները հակասանիտարական վիճակում են գտնվում՝ առանց սանհանգույցի և ջրի առկայության, իսկ բուժանձնակազմը, չժխտելով մի քանի լավ մասնագետների գոյությունը, շառլատանների հավաքածու է, ովքեր ընդունակ են բորբոքված կույրաղիքով երեխայի մոտ ախտորոշել երիկամների անբավարարություն, լյարդի մեծացում և ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ բորբոքում, իսկ չարորակ գոյացության վերջին ստադիայում գտնվող հիվանդին բրուցելոզի դեմ բուժում նշանակել: Մարդուն, ով առնչվել է մայրաքաղաքի բուժհաստատությունների հետ, Մարտունու հիվանդանոցը կարող է դաժան կատակ թվալ ու անհավատալի իրողություն 21-րդ դարում: Պատկան մարմինները հսկայական աշխատանք ունեն կատարելու այս ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել