Ուղիղ եթերով կարող եք դիտել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնը, որը կշարունակվի մինչեւ առավոտյան ժամը 8-ը: Այն կհեռարձակվի Լոս Անջելեսից եւ հնարավոր կլինի դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով` http://www.armeniafund.org/ կայքի միջոցով:
Հայաստանյան լսարանը կարող է հեռուստամարաթոնին հետեւել «Հ1», «Արմենիա», «Շանթ» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքների եթերում:
Հեռուստամարաթոնը կանցկացվի «Մեր գյուղը» խորագրի ներքո: Դրամահավաքի արդյունքում հավաքագրված գումարները կուղղվեն Արցախի գյուղական շրջաններում համայնքային կենտրոնների կառուցմանը եւ սիրիահայության հրատապ խնդիրների լուծմանը:

Հիմնադրամի տեղական մարմինների կողմից կազմակերպվող դրամահավաքները տարբերվում են` ելնելով տեղի համայնքների առանձնահատկություններից: Դրանք իրականացվում են ողջ հաշվետու տարվա ընթացքում` ըստ տեղական մարմնի հայեցողության:
Դրամահավաք-միջոցառումներ այս տարի իրականացվել են ԱՄՆ-ում, Կանադայում` Մոնրեալում եւ Տորոնտոյում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Նիդերլանդներում, Հունաստանում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ռուսաստանում` Մոսկվայում:

Բոլոր դրամահավաքների արդյունքում հավաքագրված գումարները կներառվեն հեռուստամարաթոնի օրը հայտարարվող ընդհանուր գումարի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել