Ինչո՞ւ առանց ստորև ներկայացված հարցերի պատասխանների որոշում են բարձրացնել հոսանքի գները, խի՞ տենց էին պայմանավորվել...

Արդյո՞ք հոսանքի ինքնարժեքը ճիշտ է հաշվարկված, եթե այո, ապա 2003թ. ՀԷՑ-ը վճարել է 96.99 մլրդ., որից 22.44 մլրդ. էլ. հզորության համար, սակայն ըստ մասնագետների՝ այդ նույն գումարն արդեն իսկ ընդգրկված է եղել 74.55 մլրդ. մեջ: Իսկ եթե այդպես է, ապա միայն էլ. հզորացման գումարից կրկնակի հաշվարկը հանելով՝ մենք կկրճատենք հոսանքի գումարը շուրջ 23.1% (քսաներեք ամբողջ մեկ տոկոս):
Արդյո՞ք ԱԱՀ ճիշտ է հաշվարկվում, եթե այո, ապա ըստ մասնագետների՝ ՀէՑ-ը, ձեռք բերելով հոսանքը, արդեն իսկ վճարում է ԱԱՀ, սակայն երբ հոսանքը վաճառում է բնակիչների վրա, ապա ԱԱՀ հաշվարկվում է ամբողջ գումարի վրա, այլ ոչ թե միայն ավելացված արժեքի վրա:
Արդյո՞ք ուռճացված չէ ՀէՑ-ի աշխատակազմը, և վերջիններս չեն ստանում շուկային չհամապատասխանող` ուռճացված աշխատավարձներ, եթե այո, ապա ինչո՞ւ ես պետք է վճարեմ իրենց ուռճացված աշխատավարձերի համար: Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀէՑ-ում 2013թ. աշխատում էր 7.829 աշխատակից, որից 1.156 հանդիսանում էին ղեկավարներ, այսինքն` մեկ ղեկավարին հասնում էր 6–7 աշխատող, այն էլ դրանց մեջ մտնում են քարտուղարուհիներ և վարորդներ, որոնք սպասարկում են այդ ղեկավարներին: Այսինքն, կրճատելով ավելորդ ղեկավար կազմը, կկրճատվի ավելորդ իրենց սպասարկող անձնակազմը և անիմաստ գումարների փոշիացումը:
Արդյո՞ք հնարավոր չէ ձեռք բերել էժան էներգիա, եթե այո, ապա ինչո՞ւ են ձեռք են բերում թանկը, ըստ մասնագետների՝ ՀէՑ-ը Մեծամորի ատոմակայանին էլեկտրաէներգիայի համար վճարում է մեկ ժամում կիլովատի համար 5.7 դրամ, իսկ այլ աղբյուրներից ձեռք է բերում յոթ անգամ թանկ («Հրազդան 5»-ը ձեռք է բերում 40.1 դրամով): Այս դեպքում ինչո՞ւ չի դրվում շահագործման Մեծամորի ատոմակայանի երկրորդ բլոկը՝ ամբողջ իր հզորությամբ: Որտեղ 5.7 դրամը, իսկ որտեղ 47 դրամը:
Արդյո՞ք ՀէՑ-ը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ՝ կրճատելու իր կորուստները, եթե ոչ, ապա ինչո՞ւ ես պետք է վճարեմ իրենց վատ աշխատանքի համար: Ըստ մասնագետների՝ 2013 թվականին կորուստները ցանցում կազմել են շուրջ 13% (տասերեք տոկոս), որոնք բացի օբյեկտիվ պատճառներից եղել են ցանցերի և սարքավորումների մաշվածության արդյունք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել