«Շոկի մեջ եմ, նոր իմացա, ահավոր լուր». Սուրեն Թադևոսյանը` գործարարի ինքնասպանության մասին (ֆոտո)Երեկ ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 տանը տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներից: 

Դիակի մոտ հայտնաբերվել է նաև իտալական արտադրության որսորդական հրացան, ինչպես նաև հայտնաբերվել է նամակ, որում գրված է՝ «խնդրում եմ իմ այս քայլով ինձ չմեղադրել, ոչ ոք մեղավոր չէ»: Շվեյցարական ժամացույցների հայտնի Swatch և Eiffel խանութների ցանցի սեփականատերն էր, ինչպես նաև «Ստալկեր» ֆիրմայի հիմնադիր սեփականատերը։

Ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շոկի մեջ եմ: Նոր իմացա, ահավոր լուր: Գոգ ջան, չեմ հավատում: Մարդ, ով միշտ օրինակ է եղել ինձ համար հավասարակշռության, բիզնես էթիկայի, ընդհանուր մտածելակերպի և շատ-շատ բաներով: Մարդ, ում հետ ես բախտ եմ ունեցել աշխատել և ուղղակի շփվել… Գոգ ջան… R.I.P»:

11012752_10206605145981893_4587466788925564239_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել