Image result for բռնությունՊետությունում բռնություն կիրառելու իրավունք ունեցող միայն մեկ ինստիտուտ պետք է լինի` իրավապահ մարմինները, որոնց գործողություններն էլ պետք է հասարակության խիստ վերահսկողության ներքո լինեն: Եթե այդ մեկ ինստիտուտից զատ կան այլ խմբեր կամ մարդիկ, որոնք կարող են ինքնադատաստան տեսնել այս կամ այն մարդու արածի կամ չարածի համար, ուրեմն խիստ կաղում է իրավապահ մարմինների կամ ընդհանրապես պետության ինստիտուտը: Այդ «պատժիչներն» առաջին հերթին վիրավորանք ու անարգանք են հասցնում իրավապահ մարմիններին, հետո պետության ինստիտուտին, հետո նոր միայն մեզ բոլորիս: Պետություն կառուցելը սկսվում է բռնության իրավունքի նկատմամբ «մենաշնորհումից»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել