Image result for անձրևՏաշքենդում եղել եմ, երբ տասնմեկ տարեկան էի ու արդեն քիչ թե շատ որոշ բաներ հասկանում էի: Այս քաղաքի քաղաքաշինական մշակույթի մեջ հատուկ ասելիք էին փողոցները:
Նախ՝ որ փողոցներն աջից ձախ կլորավուն էին, ու ցանկացած անձևի կաթիլ ուղիղ գնում էր դեպի էս կամ էն մայթ ու լցվում առուների մեջ (փողոցների լայնքով կային չորս առուներ կամ էլ վեց)՝ շենքի բարձրության չափով կառուցված (անվտանգության նպատակով, որ երբ փլվի՝ չհասնի փողոց և կանգնեցնի տեղաշարժը), մայթերն ամբողջապես կանաչապատ էին ու զով:
Ամենաշոգ օրերին (եղել է քառասունհինգ աստիճան, ես էնտեղ եմ եղել էդ ժամանակ) կար տեղ, որտեղ կարելի էր խաղալ ու զբաղվել...
Բայց ամենաշշմելուն հենց ջրատարներն էին, որոնք հավաքվում էին կոմերիտմիության լճում (ավիոգործարանից անցնում ես դեպի անապատ, եղել եմ):

Հիմի մենք ունենք փոքր չորային երկիր, քանի՞ կաթիլ անձրև ենք օգտագործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել