Երկրի սահմանները սկսվում են մայրաքաղաքից, իսկ եթե մայրաքաղաքը կեղտոտ է, չի կարող խոսք լինել գեղեցիկի մասին:
Սպա-զինվոր փոխհարաբերությունները, կարելի է ասել, բանակի՝ կայուն բանակի գոյատևման հիմքն են, իսկ եթե չկա կայուն հիմք, խոսք լինել չի կարող բարիդրացիական հարաբերությունների մասին, այսինքն՝ կարելի է պնդել, եթե չկա սպա-զինվոր փոխհարաբերությունների առողջ տեսակ՝ հարգանք, վստահություն, ապա չկա կայուն դասակ, վաշտ, գումարտակ, զորամաս և զորամիավորում, իմ կարծիքով՝ այս կարևոր տարրն է, որ որոշում է զորամասի տեսակը, այլ ոչ թե լավ շարային քայլելը կամ երգելը կամ պատրաստի տագնապ հրահանգին լինելը կամ էլ շարային ստուգատեսներին հավուր պատշաճի ներկայանալը, չեմ հերքի՝ դրանք էլ ունեն իրենց կայունությունը, բայց առաջնայինը լավ սպա ունենալն է՝ զինվորին հասկացող և լավ զինվոր ունենալը՝ սպային առաջնահերթ գնահատող, չկա լավը, ուրեմն չկա հարգանքը: Միշտ ասել եմ՝ սպան պարտավոր է ներել զինվորի բոլոր արարքները, իսկ զինվորը պետք է հանդուրժի սպայի ասածը և ինչպես ծնողին կլսի, այնպես էլ սպային նույն կերպ էլ հարգանքը, մտածեք, սիրելի՛ զինվորներ, դուք ծառայում եք 2 տարի, իսկ սպաները՝ հավերժ, պետք չէ վատաբանել սպային, վատով խոսել, բոլորն էլ լավն են, և բոլորի մեջ ապրում է մարդ կոչվածը, հանդուրժող հայ անհատի տեսակը, հետո էլ դուք երկու տարի եք ծառայում, ձեզնից հետ նայեք՝ քանի սերունդ են դաստիարակել և առողջ մթնոլորտ ուղարկել, քանի հոգու մեջ են սերմանել հայրենասիրություն և քանիսին կրթել, որ առաջնահերթը հայրենիքն է և նրա գաղափարախոսությունը, այլ ոչ թե կուսակցական շահերը, և քանի զինվորի են օգնել, երբ կարիքի մեջ են եղել: Չեմ ասի, որ բոլոր սպաներն են լավը, և իմ գրածը բոլորին է վերաբերում, լավի մեջ ապրում է վատը, բայց լավ հիշեք, որ ամեն րոպե այդ վատը կարող է փոխվել և դառնալ լավից լավը, իսկ ձեր մեջ ապրում է ինքնահաստատման կարիք ունեցող մարդ, ով միայն կարիք ունի հաստատվելու: Հարգեք, սիրելի՛ զինվորներ, սպաներին և վստահ եղեք՝ նրանք էլ ձեզ կհարգեն, կաջակցեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել