Կոնվերս Բանկը շարունակում է իր 10% CashBack ակցիան Քարֆուր հիպերմարքեթում՝  նպաստելով անկանխիկ սպառման խրախուսմանը:

Հուլիսից դեկտեմբեր ամիսներին ամեն ուրբաթ Քարֆուր հիպերմարքեթում Կոնվերս Բանկի քարտապաններն ունեն հնարավորություն՝ ստանալու 10% CashBack իրենց կատարված բոլոր գնումների դիմաց: Ելնելով ակցիայի պայմաններից՝ Քարֆուր հիպերմարքեթում գումարը վճարային քարտից գանձվում է գործարքի կատարման պահին ամբողջությամբ, սակայն հաջորդ ամիս վերջինիս 10%-ը վերադարձվում է քարտապանին:

CashBack ակցիայի մեկնարկման օրից սկսած (2015թ. մարտի 13-ից)՝ նշված ակցիան մեծ հետաքրքություն առաջացրեց Կոնվերս Բանկի և Քարֆուր հիպերմարքեթի հաճախորդների մոտ և շարունակում է ակտիվ կերպով խրախուսել քարտապաններին ամենօրյա գնումներ կատարելու հարցում՝ նմանատիպ հաճելի անակնկալներ մատուցելով:

«Ելնելով CashBack ակցիայի՝ «Թույլ տուր քեզ ավելին Կոնվերս Բանկի հետ» կարգախոսից՝ Կոնվերս բանկը, շարունակելով իր քարտապանների համար նախատեսված անակնկալների շարքը, իր առջև առաջնային նպատակ է դնում խրախուսել անկանխիկ սպառումը և նոր հնարավորություններ ընձեռել իր հաճախորդներին», - նշում է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:

Նաև նշենք, որ CashBack ակցիան գործելու է Երևան Մոլի Քարֆուր հիպերմարքեթում ամեն ուրբաթ մինչև 2015թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ, և Կոնվերս Բանկի քարտապաններին սպասվելու են հետաքրքիր և հաճելի անակնկալներ: Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ benefits.conversebank.am կայքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել