Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Քանաքեռ-Զեյթունում ամուսինների սպանության գործով մեղադրվող 44-ամյա Տիգրան Մանուկյանը մահացել է:
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Մանուկյանը գտնվում էր հիվանդանոցում, նրան մեղադրանք էր առաջադրվել` երկու կամ ավելի անձանց սպանության, որը կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:  
 
Հիշեցնենք նաև, որ նա Վրաստանի քաղաքացի էր, սակայն  փաստացի բնակվում էր Երևանում և աշխատում որպես ավտոմեխանիկ:
 
Նախնական քննության արդյունքներում պարզել է, որ  տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, հրազենից կրակոցներ է արձակել ամուսիներ Հովհաննես Մխիթարյանի և վերջինիս կնոջ՝ Լուսինե Մխիթարյանի ուղղությամբ, ինչի արդյունքում հուլիսի 29-ին՝ ժամը 18:55-ին, նրանք մահացել են, որից հետո Մանուկյանը հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով, ըստ նախնական տեղեկությունների նա ինքն իրեն է պատճառել հրազենային վնասվածք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել