Image result for շրջանառության հարկի մասինՀանդես գալով որպես ՓՄՁ ներկայացուցիչ հայտնում եմ իմ մտահոգությունը կապված 31.01.2015թ. շրջանառության մասին օրենքի վերաբերյալ: Ըստ որի գերփոքր ձեռնարկությունները ուղղակիորեն չեն խուսափի 5 տոկոս դրույքաչափից:
Առհասարակ օրենքը ընդունվել է բավարարելու մի քանի ոլորտային գործունեությամբ զբաղվող ձեռնարկությունների պահանջներ, որպես համակարգային լուծում համարել այս փաստաթուղթը անհնարին է : Ինչումն է խնդիրը, անդրադարծ կատարենք տեխնիկայի առուվաճառքով զբաղվող ընկերություններին, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դաշտը ինչպես և ախորժալի մնացախ բնագավառները մոնոպոլիզացված է, նշանակում է գործունեություն ծավալելու համար պետք է գործել բացառապես ներպետական առևտրային գոտում: 
ԵՎ ինչ է ստացվում ներկրող կազմակերպությունները ներմուծում իրականացնում են մեծ քանակությամամբ, մաքսազերծելով ավելի փոքր ծավալ, մնացած չմաքսազերծված տեխնիկան վաճառելով գերփոքրերի վրա, ապահովելով գերշահույթ, սա մեկ դիտարկում, կա ևս մեկ հիմնախնդիր: Փոքր ձեռնարատերերը օգտվում են նաև ներքին շուկայից, այսինքն քաղաքացիների կողմից առաջարկվող ապրանքտեսակներից, որոնք որպես կանոն փաստաթղթավորել անհնարին է, և արդյունքում տուժում է նաև քաղաքացին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել