Հեղափոխությունների և քաղաքացիական պատերազմների առաջացման պատճառը հիմնականում երկար ժամանակների ընթացքում կուտակված դժգոհությունն է կլեպտոկրատիկ կառավարությունների նկատմամբ: Եթե ողջ իշխանությունը կենտրոնանում է մի քանի մարդկանց ձեռքը, իրանցից շատ քչերն են կարողանում երկար տարիներով քմահաճույքների գերի չդառնալ և ձեռք չգցել երկրի փողերի վրա: Հենց այսպես էլ աշխատում է կլեպտոկրատիան: Օրինակ՝ երբ երիտասարդ Քադաֆին դարձավ Լիբիայի ղեկավարը՝ նա իր երկիրը կայունացնելու ու հզորացնելու միտումներ ուներ, բայց տարիների ընթացքում այդ գաղափարներն իր մեջից վերացան, և նա իրեն տվեց կյանքի վայելքներին՝ իր իսկ սեփական ժողովրդի հաշվին:
Դժգոհության բավականաչափ կուտակումից հետո հերիք է ընդամենը մեկ կայծ, և լարված օրերը կարելի է համարել սկսված: Հենց այսպես էլ ամենինչ տեղի ունեցավ Արաբական աշխարհում:
Միայն Թունիսն է, որ հեղափոխությունից հետո կարողացավ մասսամբ առաջվա կյանքին վերադառնալ, այն էլ՝ ոչ միանգամից: Այստեղից հարց է ծագում: Ինչու հեղափոխությունները իրենք իրենց չարդարացրին: Ինչու բոլոր հեղափոխություններին հաջորդեցին մեծ ճգնաժամներ: Պատճառը մեկն է՝ հետհեղափոխական ծրագրերի բացակայությունը:
Մարդիկ դուրս են գալիս փողոց՝ պահանջելով կառավարության հրաժարականը՝ չիմանալով՝ դրանից հետո ինչ անել: Եթե երկրում կատարվում է հեղափոխություն, առանց հետհեղափոխական ծրագրերի, ապա այդ երկիրը դատապարտված է քաոսի: Իսկ այդպիսի բան ծրագրելն ու իրագործելը արաբների մոտ դարձավ գրեթե անհնարին՝ ահաբեկիչների պատճառով: Եվ ոչ միշտ է ինչ-որ բան սկսողը հենց ինքն այն ավարտին հասցնում: Նույնը հեղափոխությունների դեպքում: Պարսկաստանի 1979թ. հեղափոխությունը սկսվեց դեմոկրատական գաղափարների տեր երիտասարդներով, բայց ավարտվեց իսլամիսական գաղափարախոսությամբ մորուքավոր մարդկանց կողմից:
Ահաբեկիչները, չնայած, որ ըստ հոլիվուդյան ֆիլմերի՝ անգրագետ մորուքավորներ են, իրականում շատ խելացի են և լավ կազմակերպված: Իսկ պատմությունը սովորեցնում է, որ այսպիսի ժամանակներում կարևորը ոչ թե քանակն է, այլ հենց լավ կազմակերպվածությունը: Այդպիսի օրինակներ են՝ Չինաստանի, Կուբայի և Ռուսաստանի հեղափոխությունները:
Արաբական հեղափոխությունները առաջացրին քաոս, ինչը շատ լավ առիթ դարձավ ահաբեկիչների համար: Չէ, որ այսպիսի առիթներ ոչ հաճախ են պատահում: Ահաբեկչական խմբավորումների ղեկավարները իրենց լավագույն մարդկանց ուղղարկեցին՝ իրենց շահերը առաջ տանելու: Իսկ այդպիսի բան անելը բարդ չեղավ, որովհետև, չնայած՝ արաբների մի մասը ժողովրդավարության կողմնակից է, սակայն մյուս հատվածը ծայրահեղական մտածելակերպ ունի և պոտենցյալ տեռորիստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել