Այն, ինչով պետք է չափել անհատին, պետք չէ չափել հասարակությանը և` հակառակը: Օրինակ` ազատությունը: Անհատական մակարդակում այն երևի բարիք է, քանի որ մարդուն ազատում է կոմպլեքսներից, սնահավատություններից, մտածողության կաղապարներից և այլն, ու մարդն իրեն տրված կենսական ժամանակը պակաս լարված ու ավելի հետաքրքիր է անցկացնում: Իսկ ազատությունը հասարակական մակարդակում հազվադեպ է, որ բարիք է բերում: Որպես կանոն` հասարակական դաշտում ազատությունը բերում է հասարակության համար մշակութային խմորիչի դեր կատարող կաղապարների ու տաբուների կազմաքանդման: Հասարակության գոյության համար անհրաժեշտ են սրբազան արժենքեր, որոնց շուրջ միավորվում են մարդիկ: Իսկ սրբազանությունը ենթադրում է բռնություն: Այսինքն` կան երևույթներ, որոնք պետք է ընդհանուր լինեն բոլորի համար, ու չպետք է կամայական մեկնաբանությունների տեղիք տան, հակառակ դեպքում` հասարակությունը կարող է պատժել: Օրինակ` մեր դեպքում Ղարաբաղյան ազատամարտը սրբազան արժեք է ու միայն դրական երանգավորում ունի: Այն խմորում է մեր հասարակությանը, մեզ միասնականության զգացում է տալիս: Հիմա եթե մեկը փորձի ազատորեն, կամայականորեն արժեզրկել այն, ապա մեր հասարակությունը զանազան մեթոդներով կպատժի նրան: Եվ դա նորմալ է: Սա անհրաժեշտ է հասարակական համակեցության ապահովման համար...
Հ.Գ...մակերեսային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել