Այսօր Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում` Ազգային ժողովում, ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ արտահերթ նիստ պետք է գումարվեր, որը քվորում չապահովելու պատճառով տևել է ընդամենը երկու րոպե: Օրակարգում ընդգրկված էր «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Քանի որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն է կազմում և «նախապես զգուշացրել էր», որ այդ նիստին քվորում չի ապահովվի, և հենց այդպես էլ արել է` բոլորը փախել էին նիստից: 
Այ սենց է լինում իսկական «ժողովրդավարությունը», երբ օրենսդիր մարմնի ընդդիմությանը նույնիսկ ձայնի իրավունք չի տրվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել