Երեկ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղ էր գտել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հրապարակած Սահմանադրության 1-15-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը:

Նոր սահմանադրության 203 հոդվածի համաձայն, վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության վերաբերյալ հարցը լուծվում է հանրաքվեի միջոցով:

Սա անչափ կարևոր կետ է: Ինչպես հիշում ենք, Հայաստանի` ԵԱՏՄ անդամակացության հարցը տարատեսակ կարծիքների ու թեժ քննարկումների առիթ էր դարձել: Այդ շրջանում բազում կարծիքներ էին հնչում առ այն, որ պետությունը պարտավոր է հաշվի նստել քաղաքացիների հետ, թե արդյո՞ք նրանք կողմ են, որպեսզի Հայաստանը միանա Եվրասիական տնտեսական միությանը, թե ավելի շատ հակված են անդմակցել ԵՄ-ին:

Ահա նոր սահմանադրությունը հնրավորություն է տալիս քաղաքացիներին, հանրաքվեի միջոցով որոշել, թե որ տնտեսա-քաղաքական միջազգային կառույցին անդամագրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել