Մարդկային մարմինը բնության կատարյալ համակարգերից է, որի յուրաքանչյուր օրգան օժտված է անհավանական հնարավորություններով։

Գլխուղեղում, օրինակ, յուրաքանչյուր վայրկյանում կատարվում է ավելի քան 100 հազար քիմիական ռեակցիա, որոնք չափազանց մեծ քանակությամբ էներգիա են պահանջում։ Ուղեղի լարված աշխատանքի ժամանակ «այրվում» են նույնքան կալորիաներ, որքան ծանր ֆիզիկական աշխանքի դեպքում։ Այդ իսկ պատճառով մտավոր աշխատանքը պակաս հոգնեցուցիչ չէ, քան ֆիզիկականը։

 Քթի լորձաթաղաթը պաշտպանական առաջին «գիծն» է, որը կանխարգելում է միլիոնավոր բակտերիաների մուտքն օրգանիզմ։ Հետաքրքիր է նաև, որ յուրաքանչյուր մի քանի ժամվա մեջ քթի արյունատար անոթների չափերը փոխվում են՝ քթի խոռոչներից որևէ մեկն ավելի լայնացնելով։

Մեր աչքերը հրաշքների հրաշքն են։ Երբ մենք թարթում ենք մեր աչքերը, նրանք պատվում են հակաբակտերիալ հեղուկով, որն արտադրվում է արցունքաստեղծ գեղձերում։ Ընդ որում, այդ գրգռիչներից առաջացած արցունքներն էականորեն տարբերվում են վշտից առաջացածներից, որոնք 24%-ով ավելի շատ սպիտակուցներ են պարունակում։ Բոլոր դեպքերում, դրանք մշտապես պարունակում են պրոլակտին՝ կաթնաստեղծ ստիմուլյացիոն հորմոն։ Թերևս սրանով է պայմանավորված նաև այն, որ կանայք ավելի հաճախ են արտասվում, քան տղամարդիկ։

Մարդու մաշկի յուրաքանչյուր սմ2 պարունակում է մոտ 3 միլիոն բջիջ, 95 քրտնարտադրության գեղձ, 10 փոքր մազ, 90 սմ արյունատար անոթներ և 2900 զգայական գեղձեր։ Արյունատար անոթներն ունակ են անմիջապես «կծկվել»՝ մաշկի վրա ճնշման կամ վնասվածքի դեպքում։ Համոզվեք ինքներդ։ Վերցրեք սովորական քանոն և անկյունով հպելով Ձեր ձեռքին՝ գիծ գծեք։ Դուք կարող եք նկատել սպիտալ «հետագիծ», որն արդյունք է արյան վայրկենական «ետ մղման», ինչի շնորհիվ վնասվածքի դեպքում օրգանիզմը պաշտպանվում է արյունահոսության մեծ ծավալից։ Վայրկյաններ անց այդ սպիտակ գիծը կվերանա և արյունը «կվերադառնա»։

Մեր օրգանիզմը հովանում է քրտինքի արտազատման միջոցով։ Սովորական ամառային օրերին քրտնարտադրությունը կարող է հասնել մինչև 2լ։ Ավելի խոնավ կամ զով օրերին քրտնարդադրությունը կարող է էականորեն նվազել։ Ի դեպ, կատարյալ չոր օդային տարածքում մարդն ի վիճակի է մոտ 1 ժամ դիմանալ գրեթե 90℃ ջերմաստիճանի։ Օդի խոնավության պարագայում այդ ջերմասիճանը նվազում է գրեթե կիսով չափ՝ +45...50℃։

Ստամոքսահեղուկն ամենաազդեցիկ քայքայիչ նյութերից է, որտեղ լուծվում է նույնիսկ սափրվելու լեզվին։ Եվ որպեսզի ստամոքսը չքայքայի ինքն իրեն՝ յուրաքանչյուր 3 օրը մեկ անգամ այն փոխում է իր ներքին շերտը։

Մարդկային մարմինը բավականին մեծ ՕԳԳ-ով կենսաբանական «մեքենա» է։ Օրինակ հեծանիվով 15կմ/ժ արագությամբ 1 ժամ ընթանալու համար մարդուն մոտ 350 կալ է անհրաժեշտ, որն ստացվում է սննդից և հավասար է ճաշի 3 գդալ բենզինի։

Մարդն ունակ է առանց հանգստանալու վազել մի քանի հարյուր կմ, օդի -43℃ աստիճան ցուրտ եղանակին լողալ, 49 օր ապրել առանց սննդի և չշնչել մոտ 15 րոպե։

Մարդը բնության մեջ միակ կենդանին է, որն ընդունակ է նկարել ուղիղ գծեր։

Թոքերի մակերեսը կազմում է մոտ 100մ2՝ հավասար մեծ թենիսի դաշտի մակերեսին։ Յուրաքանչյուր օր մարդը կատարում է մոտ 23000 շնչում-արտաշնչում։

Մարդու ստամոքսահյութն իր մեջ պարունակում է 0,4 % աղաթթու։

Տղամարդիկ քրտնում են 40%-ով ավելի շատ և հաճախ, քան կանայք։ Ի դեպ, մարդն ունի ավելի քան 2 միլիոն քրտնարտադրության գեղձ։

Բերանի խոռոչում գոյություն ունեն մոտ 40 հազար տարբեր բակտերիաներ, որոնց ընդհանուր քաշն օրգանիզմում կազմում է մոտ 2 կգ։

Այս տեքստը կարդալու յուրաքանչյուր 1 րոպեի ընթացքում Ձեր օրգանիզմում «մահացել» է մոտ 70 բջիջ։

50 տարեկանից հետո մարդու ուղեղի ծավալը կտրուկ նվազում է, նեյրոնները չորանում են և սկսում է ուղեղի բջիջների դեգրադացիա։

Մարդու աջ թոքն ընդունակ է ավելի շատ օդ կուտակել, քան՝ ձախը։

Դե ի՞նչ, զարմացած եք։ Սա ընդամենը մարդու հայտնաբերված հնարավորությունների չնչին մասն է։

Մարդու մարմնի այլ առանձնահատկությունների և հնարավորությունների ծանոթացեք ֆիլմի միջոցով.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել