Pastinfo.am-ը գրում է.
«Փաստինֆո» -ի տեղեկություններով՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:
 
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը հուլիսի 27-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հղիության 35-րդ շաբաթում գտնվող հղի կնոջը կեսարյան հատում է կատարվել, որից երկու օր անց՝ հուլիսի 29-ին վաղ առավոտյան, նա մահացել է: 
 
Հուլիսի 30-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, հիվանդանոցում մահացել է նաև նորածինը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել