Ես դեմ եմ, որ Սուրիկ Խաչատրյանի տղուն ձերբակալել են (քֆուր չտաս. շարունակի կարդալ, չես փոշմանի)
Հա, հարուր տոկոս, էտ տղուն բաց թողեք, կարողա գիտեք ձեր քավության նոխազնա՞՞ կրակնա ընկել, որ հերը մարզպետա…
Էտ ինչի պիտի Սուրիկի տղեն, ով տղայական բազարում մեկի քիթ մռութը ջարդելա, պիտի նստի, բայց.
Հիվանդանոցում մի հատ չնված երեխու ու 26 տարեկան մոր սպանության գործով գինեկոլոգը, արդեն ցմահ նստած չի…
Էն օրը հիվանդ զինվոր էին զորակոչել (ապրի ՄԻՊ արդարությունը վերականգնելու ու տղուն տուն բերելու համար) ու ոչ մի զինվորական չինովնիկ հիմա նստած չի դրա համար:
ՏԿԱԻ-նը սխալ կանխատեսումա արել, բայց ոչ մի վարչության պետ գործից չեն հանել:…
Ավստրիա Վիեննա ռեյսը կայֆի համար հետաձգվելա, բայց էկոնոմիկայի մինիմում պատասխանատու փոխնախարարը դեռ փոխնախարարա, այլ ոչ թե անգործ մեկը…
Վաչե Տերտերյանը էնա մի քանի տարիա սաղ հարամա անում, բայց իրա պաշտոնը փոխանակ չլինի մի հատ էլ բարձրանումա:…
ԱԺ պատգամավորը անգործա, քֆուրա տալիս, ու մի ժողովրդաօգուտ բան չի անում, բայց հլա ԱԺ պատգամավորա:
Լույսը թանկացելա, բայց ոչ մեկ պատասխանատու չի ու սաղ իրանց պաշտոնին են ու մեզ քերում են…
Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետներում սաղ օր խաբեությունա հայտարարվում, բայց ոչ մեկի տանձին չի ու պատասխանատվություն չկաաա:…
Քանի քանի հարուր բան կարամ թվարկեմ այ սենց որի համար միլիոնավոր մարդիկ պիտի նստեին, հանվեին գործից, ցմահ դատապարտվեին, բայց չէէէէէ, սաղ իրանց տեղերում են:…
Բա որ տենցա էտ ընչի էտ տղեն պիտի նստի որ՞՞՞ ԴԵՄ եմ Լիսկայի տղու ձերբակալությանը, իրան էլ ազատեք ու, երբ բոլորը նստեն, իրան կարաք ցմահ տաք:…
Վերջ:…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել