Խոյ

Օգտագործեք օրվա պոտենցիալը կյանքի որոշակի ոլորտ կարգի բերելու համար: Խորացեք մի բանի մեջ, ազատվեք այն բանից, ինչ որպես բեռ ծառանում է ձեր ցանկությունների առաջ: Դուք հակված եք մեծապես ոչ դրական հույզերի, դժվարությամբ եք համբերում կամ էլ խանդ եք դրսևորում այնտեղ, որտեղ դա տեղին չէ: Սա հիանալի ժամանակ է գործելակերպի այլընտրանքային ուղիներ որոնելու համար:

Ցուլ

Կյանքը ամեն րոպե զարմացնում է ձեզ: Ոտքերը ձեզ տանում են այնտեղ, որտեղ պետք է կարևոր ինչ-որ բան լինի: Դուք կհասցնեք մեծ քանակությամբ գործեր անել, եթե իհարկե դրանք կանխամտածել եք՝ ամենաչնչին դետալները հաշվի առնելով: Խուսափեք փորձեր անելուց, մի՛ ներքաշվեք վիճելի հարցերի ու թեժ քննարկումների մեջ:

Երկվորյակներ

Բարդ իրավիճակները սկսում են նահանջել ու ձեզ վերջապես ժպտում է հաջողությունը: Գործեք շուրջբոլորը լավ զննելով, ընտրեք շրջանցիկ ճանապարհներ, եթե զգում եք միջավայրի հակադարձությունը: Վերակողմնորոշման բարդ օր է: Ապագայի անորոշությունը մի փոքր հուզում կառաջացնի, բայց ամեն ինչ կխաղաղվի, եթե զբաղվեք հետաքրքիր ինչ-որ բանով:

Խեցգետին

Ամեն ինչ արագ է փոխվում: Անհրաժեշտ է մոբիլիզացվածության ու գերուշադրության զգացում: Հավանական են վնասվածքներն ու վթարները: Ձգտեք ուշադիր լինել այլոց խնդիրների նկատմամբ: Հոգեբան եղեք, որպեսզի արժանանաք մարդկանց խոսքին: Ձեզ համար բացահայտվում են նոր որակի հարաբերությունների հեռանկարներ:

Առյուծ

Ձեզ կարող են հակել որոշակի ընտրության, որը ամենևին ձեր սրտով չէ: Թույլ տվեք, որպեսզի մարդիկ ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները: Ոչ մի բան մի արեք ուրիշների հաշվին: Դուք լավ եք ձեզ տիրապետում, ու դրա հաշվին գործերի մեծամասնությունը կընթանա ըստ նախօրոք մտածված պլանի:

Կույս

Ինչ-որ բան անհապաղ անելու անմեղ ցանկությունը վատ ծառայություն կմատուցի: Ամեն ինչ լավ կշռադատեք: Ինչ-որ քաոսային իրավիճակներ կամ նորությունները կխախտեն ձեր անդորրը: Կտուժի զգոնությունը: Շատ հնարավոր է, որ որոշ հարցերում ձեր մասնակցությունը այլևս անիմաստ է:

Կշեռք

Մարտական եք տրամադրված ճիշտ գործելու համար: Հետևեք հեռանկարներին, որոնք ամեն պահին նոր գույնով ու ձևով են բացահայտվում: Ի տարբերություն շրջապատի՝ դուք մի քայլ առաջ եք ձեր ցանկությունների մեջ: Ուշադիր եղեք` ձգտելով ձեզ ապահովագրել հապճեպ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից:

Կարիճ

Կոնֆլիկտային, անհաջող օր է ամեն տեսակի նախաձեռնողականության համար: Իրավիճակները հուշում են ինչ-որ բանի քանդում կամ ավարտ: Ուշադիր եղեք դրամական միջոցների հետ աշխատելիս: Եթե հնարավոր է լուրջ գործերը հետաձգեք ավելի լավ ժամանակի համար: Կարողացեք իրավիճակներից դուրս գալ` առանց վիճաբանելու:

Աղեղնավոր

Օրը բարդ է հոգեբանական առումով: Կզգացվի անիմաստ լարվածություն, դուք կարող եք աշխատանքի մեջ բազում թերություններ նկատել: Առաջ մի տարեք այն գործերը, որոնք հենց միայն ձեզ են հետաքրքրում: Համբերատար եղեք ու կարգավորեք այն, ինչ անհրաժեշտ է:

Այծեղջյուրը

Ազատ թողեք իրադարձությունները, խնդիրները կարող են իրենք իրենցով լուծվել, հարցերը կստանան իրենց երկար սպասված պատասխանները, կբացահայտվեն նոր հեռանկարներ: Հարաբերություններում կզգացվի պատասխան վերաբերմունքի պակաս: Մի՛ շտապեք եզրակացություններ անել:

Ջրհոս

Ցանկալի չի կատարել կոմերցիոն օպերացիաներ, դրամական փոխանցումներ: Մի վախեցեք նախաձեռնել ցանկացած բարդության աշխատանք: Զվարճանքները քիչ հաճույք կպատճառեն: Բարդ ժամանակ է ավագ տարիքի մարդկանց համար: Օրը տրամադրում է ֆիզիկական ու զգայական աջակցության ցուցաբերման:

Ձկներ

Ամսվա բարդ ժամանակահատված է, երբ հնարավոր է գերբարձր ուշադրություն կատարվող իրադարձությունների նկատմամբ: Ոչինչ մի բարդացրեք: Կլինեն լուրջ պատճառներ կանգ առնելու համար: Ինտուիցիան մեծանում է, հոգնածությունը` ևսս: Կարելի է ուղեղային փոթորիկ կազմակերպել ինչ-որ բաներ ճիշտ հասկանալու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել