Ապշեցուցիչ է, որ լրատվականներն արդեն տարածում են Անի Զախարյանի հայտնած` Արթուր Բաղդասարյանի՝ «Հայկական վերածնունդ»-ին միանալու փաստը:
Այնպիսի տպավորություն է, որ Բաղդասարյանի նախաձեռնությունը լրիվ դուրս գցվածների ճամբար է, ուր ուրախությամբ ընդունում են լուսանցքից դուրս մնացածներին:
Այնպիսի խանդավառությամբ են բաղդասարյանականները նշում, որ իրենց միանալու ցանկություն են հայտնել Տիգրան Կարապետյանը, Արշակ Սադոյանն ու Գառնիկ Իսագուլյանը, կարծես վերջիններս այս երկրի ամենաթարմ ու հեռանկարային գործիչներն էին:
Չեմ դադարի զարմանալուց ու էլի կրկնելուց՝ բա կրկես ինչի՞ համար եք սարքում... Մի՞թե այսքանից հետո Երևանի կրկեսը վերակառուցելու իմաստ կա...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=373304639534891&id=100005660745242
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել