Ինչո՞ւ ենք վերակառուցում Երևանի կրկեսը


19:58 , 31 հուլիս, 2015

Ապշեցուցիչ է, որ լրատվականներն արդեն տարածում են Անի Զախարյանի  հայտնած` Արթուր Բաղդասարյանի՝ «Հայկական վերածնունդ»-ին միանալու փաստը:

Այնպիսի տպավորություն է, որ Բաղդասարյանի նախաձեռնությունը լրիվ դուրս գցվածների ճամբար է, ուր ուրախությամբ ընդունում են լուսանցքից դուրս մնացածներին:

Այնպիսի խանդավառությամբ են բաղդասարյանականները նշում, որ իրենց միանալու ցանկություն են հայտնել Տիգրան Կարապետյանը, Արշակ Սադոյանն ու Գառնիկ Իսագուլյանը, կարծես վերջիններս այս երկրի ամենաթարմ ու հեռանկարային գործիչներն էին:

Չեմ դադարի զարմանալուց ու էլի կրկնելուց՝ բա կրկես ինչի՞ համար եք սարքում... Մի՞թե այսքանից հետո Երևանի կրկեսը վերակառուցելու իմաստ կա...