Image result for վլադիմիր գասպարյանԲարև, Զորավար…

Գիտեմ, որ էս նամակս կարդալուց հետո կասեք. «Հոգիս, ուրիշին պիտի գրեիր», բայց, իմ արև, էդ պատասխանատու ուրիշը հարկ ա վերցնում դրա համար (ավելի «լավ» Երևան սարքելու համար), ու դրա համար վեջին չի… Այդ իսկ պատճառով էլ գործս Ձեզ ա հասել…
Անցնեն բուն թեմային…
Զորավար, սուպերմարկետի տեր գժուկները չեն ուզում մտածել մեր՝ վարորդներիս մասին, ու, ինչպես շատերն էս երկրում, առաջնորդվում են. «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» սկզբունքով…
Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում եմ Ձեր հանձնարարականը՝ Փափազյան փողոցի Երիցյաններ սուպերմարկետի, Զեյթունի Սիթի սուպերմարկետի, Մալաթիա շուկա պլյուս սուպերմարկետի, Կուտուզովի Սթար սուպերմարկետի, Խաչատրյան փողոց Նոր Զովք սուպերմարկետի, 3-րդ մասոտ Երևան Սիթի սուպերմարկետի և Բաղրամյանի SAS-ի «բումաժնիկ» կոչվող ավտոկայաններում կայանեն միմիայն ուղիղ ու վերջ…
Ազնիվ խոսք եմ ասում, էդ սուպերմարկետների պատճառով երևանյան շատ փողոցներում առաջանում են արհեստական խցանումներ, որն էս շոգին ավելի է հարամ անում…
Ըստ օրենքի՝ նույնիսկ էդ հատվածներում (քանի որ փոքր փողոցներ են) կողքի կանգնելը համարվում է «երկրորդ գիծ» կանգնել…
Զորավար ջան, էս հարցը որ «հերով-մերով» արիր է, իմացի՝ իմ նման լավ ախպեր քո մեջքին կանգնած ա… Ու նաև իմացեք, որ իմ նման շատ վարորդներ կասեն. «Վովան էլի լավ բան ա արել»…
Հ.Գ. Խնդրում եմ՝ էդ հանձնարարականից հետո հանձնարարել, որ հետևեն կատարմանը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել