Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում զգալիորեն ավելացել են արտահանման ծավալները: Այս պարագայում ծավալների ավելացումը նպաստում է ճանապարհատրանսպորտային միջոցների զգալի ավելացման անցակետերում: Սա կարող է առաջացնել որոշակի խնդիրներ, եթե իհարկե ճիշտ ժամանակին լուծում չտրվի:

Լուծում կարելի է համարել անցակետերի աշխատանքային ժամերի ճիշտ բաշխումը և դրանց ավելացումը:

Հայաստանի և Վրաստանի վարչապետերի կողմից ձեռքբերված համաձայնությունները բավականին բարելավել են անցակետերի աշխատանքը:

Որոշ ժամանակ առաջ անցակետերի աշխատանքն ավելացել էր 3 ժամով, իսկ այս օրերին դրանց գումարվեց ևս 3,5 ժամ՝ ընդանուր աշխատանքային ժամերն ավելացնելով մոտ 54 %-ով:

Բացի դրանից, կառուցման փուլում է գտնվում «Բարեկամության» կամուրջը:
Այն կնպաստի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների սպասարկման որակի բարձրացմանն ու ժամանակի խնայողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել