Image result for ճոԵթե մի տնտեսվարող, ասենք, 100 դրամի համար չեկ չտպի, ապա մի հատ դրամատիկական ֆիլմ նկարելով՝ կներկայացնեն տվյալ տնտեսվարողի անբերեխիղճ լինելը, պետությունից հարկերը թաքցնելու ցանկությունը, իսկ չեկ չտալու պահն էլ էնպես շերլոկհոլմսյան մոտիվներով կսարքեն ու կբռնեն, որ ակամայից մտածում ես, թե 100 դրամի համար էսքան շուխուռ հանողները հեչ երթևեկո՞ւմ են հայաստանյան ճանապարհներով: Օրը ցերեկով մեր գաիշնիկներից շատերը զբաղվում են վարորդներին «կթելու» գործով: Ակտերի պլանը կատարելուց հետո անցնում են սեփական գրպանի պլանի կատարմանը: Մեր տարատեսակ պատկան մարմինները չգիտե՞ն դրա մասին, թե՞ հավես չեն անում արևի տակ գյոզ դնել ու նկարահանել կաշառքի դեպքերը գաիշնիկների կողմից Հայաստանի ճանապարհներին: Շարժական մի քանի արագաչափի փոխարեն կաշառք վերցնելու փաստն արձանագրող մի քանի շարժական տեսանկարահանող սարքեր տեղադրեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել